211652_close_icon
views-count9091 դիտում article-date 15:26 25-05-2018

«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցավ դատապարտյալ Աշոտ Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ դատապարտյալ Աշոտ Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատոնին: «Երեք ամիսների ընթացքում ստեղծված բարելիեֆ ոճի աշխատանքներս հիշողությունների, ապրումների, կյանքի փորձի և վերաարժևորման, ինչպես նաև կարոտի արդյունք են»,- իր խոսքում նշեց Ա. Օհանյանը: Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Օհանյանը վերջում իր շնորհակալությունը հայտնեց հիմնարկի վարչակազմին աջակցության համար: Եռատոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Մայիսի 14-ից 22-ը անցկացվել է շախմատի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցել է 9 դատապարտյալ: [b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր