Volkswagen-ը համաձայնեց դադարեցնել գործունեությունն Իրանում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնին համոզել է դադարեցնել գրեթե ողջ գործունեությունն Իրանում: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին:
Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 18-ին՝ մի քանի շաբաթ տեւած բանակցություններից հետո: «Volkswagen-ը մեզ հայտարարեց, որ կպաշտպանի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները,- գործակալությունը մեջբերում է Գրենելի խոսքը:- Մենք բավարարված ենք այդ որոշմամբ, որովհետև Իրանն իր տնտեսական ռեսուրսները խլում և իր ժողովրդից ամբողջ աշխարհում բռնություն և անկայունություն տարածելու նպատակով»:
Դեսպանը հավելել է, որ Volkswagen-ն առաջվա պես կկարողանա հումանիտար նկատառումներով Իրանում զբաղվել որոշ գործունեությամբ։