Սեպտեմբերի 21-ին` մեծ դեբատ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 21-ին, ժամը 22.25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում մեծ դեբատ է սպասվում: Հ1-ի եթերում բանավիճելու են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քաղաքապետների թեկնածուները:
Դեբատը տեղի է ունենալու Առաջին ալիքի «Խաղի կանոններ» հեռուստածրագրի շրջանակներում: Երեկ երեկոյան հեոուստաընկերությունը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ հեռուստաբանավեճի է հրավիրել քաղաբապետի բոլոր 12 թեկնածուներին: Երեկոյան դրությամբ թեկնածուներից միայն տասն էին համաձայնել մասնակցել դեբատին: Նրանք են Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք), Արտակ Զեյնալյան («Լույս» դաշինք), Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ), Անահիտ Թարխանյան («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյան («Հայք» «Հայկազունիներ» կուսակցություն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կուսակցություն), Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր» կուսակցություն), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինք):
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով: Նրա մայրը վախճանվել է։
Դեբատին, փաստորեն, չի մասնակցելու միայն ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, հենց նա էր դեբատի գաղափարի հեղինակը: Զոհրաբյանը բանավեճի էր հրավիրել Մարությանին, վերջինս էլ հայտարարել էր, որ որևէ մեկին չի առանձնացնի և պատրաստ է բանավեճել բոլոր թեկնածուների հետ միասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]