211652_close_icon
views-count3223 դիտում article-date 10:33 14-02-2025

Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Ղարամյանն արձագանքել է Սիմոնյանին

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ լուսանկար հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում․
«2022 թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակ, մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում...



Հ.Գ. Տղաների մի մասը հերոսաբար զոհվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ:

1000 փառք Ձեզ՝ մեր հերոս նահատակներ...

Հ.Գ.1. Ի դեպ այս «չկռվող» տղաներից՝ 2015 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակում 150-ից ավելի , այլ «չկռվող» արցախցիների հետ սրտի ու հոգու կանչով մեկնել էին հյուսիս-արևելյան սահման մարտական առաջադրանքներ կատարելու, իսկ 2020 թվականի հուլիսյան դեպքերին հաջորդած ժամանակահատվածում կատարել են մարտական և ռազմական առաջադրանքներ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր