211652_close_icon

Արմեն Մարտիրոսյանը «կարմիր քարտ» ցույց տվեց իր կուսակցին. Aravot.am

views-count7674 դիտում article-date 00:00 20-09-2018
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ այսօր կազմակերպած կուսակցության անդամների եւ ավագանու թեկնածուների միջեւ մինի ֆուտբոլի ընկերական հանդիպումում 6:1 հաշվով հաղթեցին կուսակցության երիտասարդ անդամները: Խաղի սկիզբը հայտարարեց մրցավարի դերն ստանձնած կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան մի որոշ ժամանակ անց փոխարինեց վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը պայքարի դրվագներից մեկում «Ժպտա» մակագրությամբ կարմիր քարտ ցույց տվեց ավագանու թեկնածուների թիմի խաղացողին: Վերջինն էլ դաշտից հեռացավ ժպտալով: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/09/19/981911/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր