211652_close_icon
views-count3104 դիտում article-date 23:42 19-09-2018

Հայաստանի Մ17 հավաքականը զիջեց Բելառուսի ընտրանուն

Սեպտեմբերի 19-ին Մինսկում կայացավ Բելառուսի և Հայաստանի Մ17 հավաքականների առաջին ընկերական հանդիպումը: Տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Դաշտի տերերը հաղթեցին 1:0 հաշվով: Երկրորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին: Հայաստանի Մ17 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր 1.Թելման Մովսեսով, 2. Սամվել Խանումյան, 3. Արսեն Գալստյան, 4. Արթուր Մելիքյան, 5. Ռոբերտ Բաղրամյան, 6. Ստեփան Մկրտչյան, 7. Դարոն Իսկենդերյան, 8. Էդգար Թամազյան, 9. Վրեժ Չիլոյան, 10. Կարեն Նալբանդյան, 11. Գևորգ Տարախչյան

Նմանատիպ նյութեր