1762 դիտում
14:16 21-08-2019
Արկադի Բալյանն ընդունեց ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանի պավիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի առևտրաարդյունաբերության պալատի պավիրակությանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջանի պատկան մարմինների, հատուկ նշանակության տեխնիկա և բուժսարքավորումներ արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ Արկադի Բալյանը հակիրճ ներկայացրեց ԱԻ բնագավառում հայ-ռուսական բազմակողմանի համագործակցությունը՝ մասնավորապես Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի գործունեությունը:
«Նիժնի Նովգորոդի շրջանի արտահանման ներուժի զարգացման կենտրոնի» ղեկավար Սերգեյ Զվոնկովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ ռուսական կողմը բաց է համագործակցության զարգացման բոլոր առաջարկների համար՝ վստահություն հայտնելով, որ շրջանի արտադրական ներուժը ի զորու է բավարարել ԱԻ բնագավառում Հայաստանի բոլոր պահանջները:
Այնուհետև ձեռնարկությունների ներկայացուցիչները ԱԻ փոխնախարարին ներկայացրեցին կազմակերպությունների արտադրանքը՝ զրահապատ և թրթուրավոր տեխնիկա, հակասողանքային, շինությունների ներսում մարդկանց տեղաշարժման և բժշկական սարքավորումներ:
Արկադի Բալյանը խոստացավ նախարարության մասնագետների հետ միասին մանրամասն ծանոթանալ ներկայացված առաջարկներին և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով ռուսական կողմին ներկայացվող անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների ցանկում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1365 դիտում
14:20 25-03-2015
Նիժնի Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով
6137 դիտում
15:42 12-09-2015
Նիժնի Նովգորոդի օդանավակայանում բանվորի սպանությունը ֆիքսել են տեսախցիկները
5345 դիտում
19:20 19-09-2018
ՌԴ Նիժնի Նովգորոդի մոտ МиГ-31 ինքնաթիռ է կործանվել
Այս բաժնից
1318 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
904 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար