ԱԺ-ում ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը կմասնակցեն 1-ից 6-րդ գումարումների պատգամավորներ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:30-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին ներկա են լինելու ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ, ՀՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ, մեր երկրում հավատարմագրված դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, պաշտոնատար անձինք:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։