Վորոնեժի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարում ողջ մնացած հայը պատմել է կատարվածի մասին
Վորոնեժի մարզում երկու ավտոբուսի ողբերգական բախումից հետո ողջ մնացած ուղևորներից մեկը՝ հայազգի Լևոն Ղազարյանը, պատմել է միջադեպի մասին:
Հրաշքով փրկված Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «Հինգերորդ ալիքի» թղթակցին:
«Հարվածն ուժեղ էր: Չգիտեմ՝ ինչքան մարդ կար ավտոբուսում, քանի որ քնած էի», - պատմել է տղամարդը:
Տուժածը նաև նշել է, որ ավտոբուսի մի շարք այլ ուղևորներ նույնպես քնած էին ու արթնացել են ուժեղ հարվածից:
Նախօրեին Վորոնեժի մարզի М-4 մայրուղու վրա երկու ուղևորատար ավտոբուս է բախվել, ինչի հետևանքով մահացել է հինգ, վնասվածքներ ստացել քսան մարդ:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: