2410 դիտում
14:31 17-09-2018
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը հովանավորել է «Գյուղական կյանքի եւ ավանդույթների» փառատոնը Երևանում
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը «Զայիդի տարի» նախաձեռնության շրջանակներում հովանավորել է «Գյուղական կյանքի եւ ավանդույթների» փառատոնը, որի նպատակն է ուշադրության արժանացնել գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց ավանդույթներին և դրանց զարգացմանը, ինչպես նաև նյութական օժանդակություն տրամադրել Հայաստանի տարբեր շրջանների և գյուղերի կանանց՝ ներկայացնելու իրենց նախագծերն ու ձեռագործ աշխատանքները։
Հատկանշական է, որ «Զայիդի տարի» ծրագիրը նախաձեռնել է ԱՄԷ կառավարությունը երկրի հիմնադիր Շեյխ Զայիդ բն Սուլտան ալ Նահյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, որի նպատակն է ամրապնդել և ողջ աշխարհում տարածել այն արժեքները, որոնց սկիզբ է դրել երկրի հիմնադիրը։ Այդ արժեքների թվում է կանանց օժանդակելն ու հզորացնելը ոչ միայն ԱՄԷ-ում, այլև ողջ աշխարհում։
«[url=https://armenpress.am/arm/news/947430.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ փառատոնի բացմանը խոսքով հանդես է եկել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ալ- Սալամին՝ նշելով, որ ԱՄԷ դեսպանատունն արդեն երրորդ տարին անընդմեջ աջակցում է այս նախաձեռնությանը՝ կարևորելով կին ֆերմերների դերը գյուղատնտեսության և ավանդական արհեստագործության և այլ ոլորտներում։
Փառատոնը հնարավորություն է ընձեռել զարգացնել կին ֆերմերների աշխատանքը, կազմակերպել հանդիպումներ, իրականացնել փորձի փոխանակում, գտնել նոր և իրական շուկաներ ու հնարավորություններ իրենց արտադրանքի համար:
Փառատոնի առաջին օրը ներկայացվել են տեղեկություններ ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայիդի ժամանակաշրջանից ի վեր էմիրաթցի կնոջ դերի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԵՊՀ ուսանողուհիների վերջերս ԱՄԷ կատարած այցին, որի ընթացքում նրանք ծանոթացել են էմիրաթցի կանանց զարգացման փորձին։
Փառատոնին ներկա են գտնվել պետական պաշտոնյաներ, ովքեր բարձր են գնահատել Էմիրություններում քաղաքակրթության զարգացումը տարբեր ոլորտներում, կանանց դերի հզորացումը, ինչպես նաև ողջունել են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությունը կրթական, առողջապահական և այլ ոլորտներում։
Նմանատիպ նյութեր
2193 դիտում
15:11 26-09-2015
Երևանում անցկացվեց Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը. ֆոտոռեպորտաժ
6129 դիտում
17:00 23-09-2016
Սեպտեմբերի 24-ին Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը
9774 դիտում
21:18 14-09-2017
Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների 4-րդ փառատոնը
Այս բաժնից
871 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1072 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1024 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան