9747 դիտում
21:18 14-09-2017
Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների 4-րդ փառատոնը
Սեպտեմբերի 16-ին Երևանի Անգլիական այգում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների չորրորդ փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ ֆերմերներին ներկայացնել իրենց արտադրանքը:
Միջոցառումը կազմակերպվում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը հնարավորություն է ընձեռում գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր տնտեսություններին հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքները և յուրօրինակ երկխոսություն հաստատել արտադրողների և քաղաքացիների միջև:
«Յուրաքանչյուր տարի աճում է միջազգային կառույցների և զբոսաշրջիկների հետաքրքրությունը փառատոնի հանդեպ: Այս տարի միջոցառմանը ներկայացված կլինի պետական օժանդակության, միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում արտադրված գյուղմթերքը, այդ թվում` նաև օրգանական արտադրանք», - նշել է փոխնախարարը:
«Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանն իր հերթին տեղեկացրել է, որ տարեցտարի փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը, ավելանում է թե' մասնակիցների և թե' համագործակցող կազմակերպությունների թիվը:
«Գյուղական կյանքի և ավանդույթների առաջին փառատոնին, որն անց է կացվել 2014 թվականին, մասնակցում էին ընդամենը 50 ֆերմերային խմբեր, մինչդեռ այս տարի այն կմիավորի առավել քան 130 ֆերմերային խմբերի, ձեռներեցների և վերամշակող փոքր ձեռնակությունների ներկայացուցիչների ոչ միայն Հայաստանի մարզերից, այլ նաև հարևան Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից», - նշել է Նունե Սարուխանյանը:
Ակնկալվում է, որ այս տարի ավանդական մշակույթի և բերքի տոնի շուրջ Երևանում կհամախմբվեն շուրջ 15 հազար մասնակիցներ և այցելուներ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
6096 դիտում
17:00 23-09-2016
Սեպտեմբերի 24-ին Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը
3985 դիտում
20:48 12-09-2018
Երևանում 5-րդ անգամ կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»
4537 դիտում
23:15 13-09-2018
Սեպտեմբերի 15-ին Երևանում կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների» 5-րդ փառատոնը
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»