211652_close_icon
views-count4007 դիտում article-date 13:49 14-09-2018

Կառավարությունը ապօրինի ծառահատման համար պատիժները խստացնելու համալիր նախագիծ է պատրաստում

Կառավարության հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները խստացնելու մասին օրենքի նախագծով է հանդես եկել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հաղորդում է «Արմենպրեսը»։ «ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում) 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշեց Հովհաննիսյանը: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք առաջարկում են ազատազրկումը ներառելուն զուգահեռ պահպանել նաև կալանք պատժատեսակը: Կառավարությունը նախագիծը ընդունեց, բայց Նաիրա Զոհրաբյանին առաջարկեց ձեռնպահ մնալ նախագծի վերաբերյալ հետագա քայլերից, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա ԱԺ ներկայացնել համալիր նախագիծ:

Նմանատիպ նյութեր