ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրախախտումների պատիժները խստացնելու փաթեթը
ՀՀ Ազգային ժողովը միաձայն` 66 կողմ ձայնով, այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և հարակից նախագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը։
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներկայացված էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը, որը ենթադրում է ընտրական խախտումների հետ կապված պատիժների խստացում:
Օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունումից հետո փոփոխությունները կգործարկվեն սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում: