3379 դիտում
14:09 16-12-2021
Մենք երջանիկ չենք այն չափերից, որով բարձրացնում ենք նվազագույն կենսաթոշակը. Փաշինյան
Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որով բարձրացնում ենք կենսաթոշակները, նվազագույն թոշակը, բայց երբ եղած բազայի վրա ենք նայում, տոկոսային բավականին շոշափելի աճ է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մյուս կողմից ուզում եմ արձանագրենք, որ կենսաթոշակները մեր ծախսային ամենամեծ հոդվածներից մեկն է: Իհարկե, կենսաթոշակների բարձրացումը մեր շարունակական պարտավորությունն է, մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ այդ պարտավորությունը առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ ու զարգացող տնտեսություն ունենալու մեջ:
Մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց օրինակ, գիտության ոլորտում դարակազմիկ աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում: Մենք հույս ունենք, որ կրթության եւ գիտության, տեխնոլոգիաների ոլորտում մեր ներդրումները շթղայաբար բերելու են այնպիսի էֆեկտի, որ հնարավորություն ունենանք ավելի գործունակ ու արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալ»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Կառավարությունը որոշում կայացրեց, որով բարձրացվեցին որոշ խավերի կենսաթոշակներն ու նպաստները: Մասնավորապես, նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 28 հազար 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
961 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1180 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը