Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան. «Իզվեստիա»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է «[url=https://iz.ru/788450/egor-sozaev-gurev/prezidenta-zhdut-v-erevane]Իզվեստիա[/url]» թերթը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով։
«Ժամկետները կհստակեցվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ամսաթվի վերաբերյալ հարցին։
Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել են Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Դրանց ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան, և հուսով է, որ նա պաշտոնական այցով ՀՀ կայցելի մոտ ապագայում։
Երկու երկրների առաջնորդների առաջիկա հանդիպումը կլինի արդեն 5-րդը 2018 թվականի մայիսի 8-ին Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր, գրում է «Իզվեստիա»-ն։