211652_close_icon
views-count35576 դիտում article-date 11:21 12-09-2018

Ավտովթար Տավուշի մարզում. 34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Nissan Pathfinder-ով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, ծառերին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արման Անտոնյանը Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Բերդավան գյուղի վարչական տարածքում, իր վարած Nissan Pathfinder մակնիշի E410 YC 190 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, այնուհետև ծառերին, երկաթե արգելապատնեշին, իսկ հետո՝ մեկ այլ ծառի ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ճամփեզրին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Անտոնյանի ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 35-ամյա Մհեր Մամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։ Վարորդ Ա. Անտոնյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է , որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածության աստիճանը եղել է 1.26 տոկոս։ Դեպքի վայր է ժամանել նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է ուղևոր Մ. Մամյանին, սակայն մեքենան վարել է նրա ընկերը՝ Ա. Անտոնյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր