211652_close_icon
views-count39973 դիտում article-date 10:14 18-10-2019

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Mitsubishi-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 63-ամյա Վարուժան Սարիբեկյանը, վարելով Mitsubishi մակնիշի E 837 EC 97 RUS համարանիշի ավտոմեքենան, Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր սահելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սարիբեկյանը տեղում մահացել է: Վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել դեպքի վայրից ոչ հեռու ծառայություն կատարող ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Լարիսա Գալստյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազայանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ մարզային քննչական վաչությունում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Վ, Սարիբեկյանի կինն է, իսկ նրանք վերադառնալիս են եղել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ բնակվում էին: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր