Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 11-ին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը, տուժածներ չկան:
«[url=https://armenpress.am/arm/news/946879.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:
«Մի քանի օր առաջ էլ են կրակել, երեկ էլ երեկոյան մի քանի անգամ կրակեցին»,- ասաց նա:
Նրա խոսքով` վերջին 6 օրում ադրբեջանական զինուժը գյուղը գնդակոծել է երկու անգամ: Կարեն Աբազյանը նշեց, որ նախկինում կրակոցներն այդքան հաճախակի չէին լինում: