211652_close_icon
views-count4011 դիտում article-date 12:00 09-06-2015

Հակառակորդը գիշերը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիսը. փամփուշտները վնասելով պատուհանի ապակիները՝ տներ են լցվել. լուսանկարներ

Հակառակորդը հունիսի 9-ի գիշերը գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Բաղանիսի բնակիչները: Նրանց փոխանցմամբ՝ կրակոցները ուղղված են եղել դեպի տները: Հատկապես տուժել է գյուղացիներից մեկի տունը. փամփուշտները, կոտրելով պատուհանի ապակին, ներս են խուժել: Ընտանիքի անդամները քնած են եղել եւ բարեբախատաբար նրանց որդին, ով արթուն է եղել, չի տուժել: Նրան հաջողվել է պատսպարվել: Համագյուղացիները միայն հրաշքով վնասվածքներ չեն ստացել: Իսկ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր