Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիսը
Հակառակորդը փետրվարի 2-ի երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գնդակը կպել է գյուղի տներից մեկին:
«Գյուղացիներից մեկի էլ ավտոտնակն է վնասվել»,- ավելացրեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ այսօր հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում: