211652_close_icon

Ինչու է Արմեն Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից. «Ժամանակ»

views-count2273 դիտում article-date 09:53 12-09-2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին կրթության նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում էր, որ վարչապետ Փաշինյանը ծածանում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը և ինչ հարցադրում անում են, պատասխանում է, թե կոռուպցիայի դեմ են պայքարում: Ինչու է Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից և կոռուպցիայի դեմ պայքարից: Որովհետև ամբողջովին խրված է եղել կոռուպցիայի մեջ և շարունակում է մնալ, անգամ նոր իշխանության պարագայում: Միայն մի շատ աննշան օրինակ. Աշոտյանը ԳԿՆ եղած տարիներից ցայսօր շարունակում է մնալ Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: Իսկ նրա եղբայրը շարունակում է աշխատեցնել Բժշկական համալսարանի չորս սննդի օբյեկտները՝ երկու բուֆետները, սրճարանը և ճաշարանը: Մի՞թե սա կոռուպցիայի դասական օրինակ չէ, երբ մարդն իր դիրքն ու պաշտոնը օգտագործում է իր և իր շրջապատի համար եկամուտ ապահովելու համար: Թե՞ ինչ-որ մեկը մտածում է, որ Աշոտյանը ոչ մի կապ չունի այդ սննդի օբյեկտները իր եղբոր տնօրինմանը հանձնելու հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր