211652_close_icon
views-count104777 դիտում article-date 23:34 11-09-2018

Երևանում 2 հետիոտնի մահվան ելքով Mercedes-ով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 30-ամյա վարորդը աշխատում է «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես բրիգադիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Հունան Ավետիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին, իր վարած Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացածներն են՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 54-ամյա Մեխակ Հարությունյանը և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 70-ամյա Սլավիկ Հայերյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Թևոսյան փողոցում կատարում էին ճանապարհի վերանորոգման աշխատանքներ և վաղ առավոտյան, գալով Թևոսյան փողոց, աշխատանքների նախապատրաստվելու ժամանակ վրաերթի են ենթարկվել: Վարորդ Հ. Ավետիսյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն, իմանալով որ Երևանի ճանապարհային ոստիկանները իմացել են իր բնակության վայրը, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/11/1104979/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հոգու, որից հետո առաջ ընթնալով բախվել էր էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, մեկ հոգի էլ տեղափոխվել էր հիվանդանոց, ով նույնպես մահացել էր։ Իսկ Mercedes-ի վարորդ ճիվաղը դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [b]2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի կասկածանքով ձերբակալված 30-ամյա Հունան Ավետիսյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/048579500153669484479555.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր