211652_close_icon
views-count25528 դիտում article-date 12:51 20-05-2023

Երևանում «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի վարորդ-առաքիչը Ford Transit-ով բախվել է կայանված Mitsubishi-ին, ապա վրաերթի ենթարկել հետիոտնի ու հայտնվել մայթին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վահան Ա․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 54 հասցեի դիմաց բախվել է Արայիկ Հ․-ի կողմից կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Ford-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ Երևանի բնակիչ 71-ամյա  Աննա Գ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Հայկ Հովսեփյանն ու Ռաֆիկ Պողոսյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Բաղդասարյանի գլխավորությամբ։ 

Վթար-վրաերթի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթար-վրաերթից հետո Ford-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, բախվելով շինության պատին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վահան Ա․-ն աշխատում է «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ում որպես վարորդ-առաքիչ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր