Զենք-զինամթերքի կամովին հանձնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ սույն թվականի սեպտեմբերի 10-ին քաղաքացի Գ․Գ․-ն զանգահարել է ՌՈ
աշխատակցի և հայտնել է, որ իր տանը ապօրինի պահվող զենք-զինամթերքը ցանկանում է կամովին հանձնել ՀՀ ՊՆ ռազմական
ոստիկանության աշխատակիցներին, քանի որ վստահում է այդ կառույցին և ցանկանում է, որ այդ զենք-զինամթերքը հետագայում
ծառայի ՀՀ բանակին։
Գ․Գ․-ի բնակարան են այցելել ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցներ, որտեղ Գ․Գ․-ն ներկայացրել և կամովին հանձնել է մեկ հատ AKC 74 տեսակի ինքնաձիգ, թվով 5 հատ ինքնաձիգի պահեստատուփեր, թվով 270 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 27 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ 12,7 մմ տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև յուղման և պիտույքների պահունակ։
Քաղաքացի Գ․Գ․-ն բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենք-զինամթերքը 1994թ-ին իր հետ բերել է Քարվաճառի
ազատագրման մարտերից հետո։
Ծանուցում․ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է
քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։