Ֆրանսիայում «Սենտ-Էտյենի» նախկին խաղացողին սպանել են փողոցում
«Սենտ-Էտյենի» նախկին պաշտպան Վիլյամ Գոմիսն այսօր գիշերը սպանվել է Ֆրանսիայում:
19-ամյա ֆուտբոլիստին Թուլոնի շրջանի փողոցում ավտոմեքենայից գնդակահարել են Կալաշնիկովի ինքնաձիգից: Լա-Սեն-սյուր-Մերում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է նաև 14-ամյա պատանի:
Գոմիսը հինգ տարի անցկացրել է «Սենտ-Էտյենում»: Նախորդ մրցաշրջանում նա խաղում էր թիմի երկրորդ կազմում, իսկ ամռանը լքել է ակումբը:
Տեղի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ նախկինում Գոմիսի ընտանիքի մի քանի անդամ ներգրավված են եղել քրեական հաշվեհարդարներում:
«Սենտ-Էտյենը» ցավակցություն է հայտնել խաղացողի ընտանիքին: