ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը հրեական Նոր տարվա առթիվ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել հրեական Նոր տարվա առթիվ, որում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։
Թող գալիք տարին նշանավորվի՝ որպես երջանկության, խաղաղության և արգասաբեր աշխատանքի տարի:
Ամեն ազգ ունի իր բնութագիրն ու մշակութային ինքնատիպությունը: Պատմականորեն ձևավորվող ազգային արժեքների պահպանումն ու այդ արժեքներն ազատորեն դավանելու հնարավորությունն ընկած են յուրաքանչյուր անձի իրավունքների երաշխավորման հիմքում: Այս հիմնարար գաղափարի վրա են կառուցված Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում շարունակելու եմ գործադրել առավելագույն ջանքեր, որպեսզի մեր երկրում այդ առաքելության իրացումը մշտապես լինի ապահովված»: