211652_close_icon

Նիկոլ Փաշինյան. ՌԴ նախագահի համար ինֆորմացիան նոր էր, որ ՀՀ-ում գազի գինը ԱՊՀ տարածքում ամենաթանկ գներից մեկն է. Tert.am

views-count15963 դիտում article-date 19:23 09-09-2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշում լրագրողների հետ զրույցում գազի սակագնի իջեցման հարցին, ասել է. «Ես Ռուսաստանի նախագահին ներկայացրի գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը, ես նրան ասացի, որ 150 դոլարով գազ ստանում է ոչ թե ՀՀ-ը, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ուժերով կուսումնասիրենք գնագոյացման ամբողջ մեխանիզմը և նաև դրա հիմքում դրված պայմանագրային բազան և ըստ այդմ կարձանագրենք, թե ինչ է տեղի ունենում՝ անելով հետևություններ։ Կարծում եմ՝ՌԴ նախագահի համար ինֆորմացիան նոր էր, երբ ես նրան ասացի, որ այնպես չէ, որ իրականում ՀՀ բնակիչներն էժան գազ են ստանում, որովհետև ԱՊՀ տարածքում ամենաթանկ գներից մեկն է ՀՀ-ում գազի գինը»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/09/Pashinyan-putin/2786184]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր