211652_close_icon
views-count4546 դիտում article-date 16:15 09-09-2018

Իմ և ՌԴ նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ․ Նիկոլ Փաշինյանը Տավուշում մասնակցում է գործարար համաժողովին. Tert.am

Իջևանում մեկնարակել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցում են ծնունդով տավուշցի գործարարներ նաև արտասահմանից։ Վարչապետն ընդգծեց, որ տնտեսության զարգացման կարևորագույն դրույթն այն է, որ տնտեսական զարագացում տեղի կունենա այն պարագայում, եթե կառավարությունը և գործարար միջավայրը կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել։ Նա շեշտեց, որ Նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարզ առ մարզ անցնելով՝ այպիսի համաժողովներ են անցկացնելու, որպեսզի տեղացի, արտասահմանցի գործարաններին ներգարվեն տնտեսության զարգացման մեջ, հարկեր գեներացնեն, ազդեն գիտության, անվտանգության ապահովման, զարգացման վրա։ Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/09/pashinyan/2786100]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր