2065 դիտում
11:28 11-05-2019
«Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» համաժողովին մասնակցում է 110 գործարար
Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում բացվեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը։ Համաժողովի մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Գեղարքունիքի մարզի կազմավորումից ի վեր նման համաժողով մարզում առաջին անգամ է անցկացվում։ Գեղարքունիքի մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։ Հաշվի առնելով օր օրի աշխարհում առաջացող քաղցրահամ ջրի խնդիրը, Գեղարքունիքի մարզը դառնալու է աշխարհի կարևոր տարածաշրջաններից մեկը»,- նշեց Սանոսյանը։
Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։
«Այսօրվա մեր համաժողովին մասնակցում է 110 գործարար, նրանցից 72-ը՝ արտերկրից։ Նրանք տարբեր երկրներից են՝ ԱՄԷ, Չինաստան, Ֆրանսիա, Իտալիա, Քուվեյթ, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան։ Հատկապես ՌԴ-ից, Ուկրաինայից ու Ղազախստանից ժամանած գործարարները, որոնց թիվը 47-ն է, ծնունդով Գեղարքունիքի մարզից են»,- ասաց մարզպետը։
Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի զարգացման ենթակա ճյուղերից առանձնացրեց գյուղատնտեսությունը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը և զբոսաշրջությունը։
Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:
Միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պետական այրեր:
Նմանատիպ նյութեր
2097 դիտում
12:09 27-05-2019
Տաթևում մեկնարկել է «Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը. մասնակցում է նաև վարչապետը
Այս բաժնից
889 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
811 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին