Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սկոպյե. ՖՈՏՈՇԱՐՔ
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 9-ին կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպումը:
Թիմը հանգրվանել է «Մարիոթ» հյուրանոցում:
Այսօր երեկոյան «Ֆիլիպ II» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո ազգային թիմը կանցկացնի մարզում: