211652_close_icon
views-count1972 դիտում article-date 22:05 09-07-2024

«Նոա» ֆուտբոլային ակումբը խաղարկություն է կազմակերպում մարզադաշտում. երկու ուղևորություն դեպի Սկոպյե

Մեզ համար շատ կարևոր է երկրպագուների աջակցությունը թե’ տանը, թե’արտագնա խաղերում։

Հուլիսի 11-ին Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայանալիք «Նոա»-«Շկենդիա» հանդիպման ընթացքում խաղարկելու ենք երկու ուղևորություն դեպի Սկոպյե՝ երկպագելու մեր թիմին։

Հաղթողները մրցավայր կմեկնեն թիմի հետ։

Արի՛ մարզադաշտ, մասնակցի՛ր խաղարկությանը, եղի՛ր մեր կողքին նաև Սկոպյեում։

Մենք ցանկանում ենք ձեր ջերմությունը մեզ հետ տանել Հյուսիսային Մակեդոնիա։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, ժամը 18:00 Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) անվճար ավտոբուսներ կշարժվեն Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ, իսկ խաղի ավարտից հետո նույն երթուղով կշարժվեն արդեն մարզադաշտից:

Նմանատիպ նյութեր