211652_close_icon
views-count12335 դիտում article-date 18:21 08-09-2018

26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Peugeot-ով հայտնվել է Աշտարակի Քասախի կիրճում գտնվող ռեստորանի տարածքում՝ բախվելով քարին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Պողոսյանը՝ իր վարած Peugeot մակնիշի 50 OC 101 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Քասախի կիրճ-15 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Պողոսյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Քրիստինա Հովսեփյանն ու 43-ամյա Սվետլանա Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը տևական ժամանակ փորձել է ճանապարհային ոստիկանների աչքից հեռու մնալ, նրա փոխարեն ինչ որ աղջիկ է եկել ու ներկայացել, որ ինքն է եղել վարորդը, սակայն ճանապարհային ոստիկանները կարողացել են պարզել իրականությունը, որ այդ աղջիկը ստում է, ու իրական վարորդը Ա. Պողոսյանն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր