30622 դիտում
15:13 08-09-2018
Հովիկ Աբրահամյանն ահազանգում է. «Մեղադրանք է առաջադրվել իմ նկատմամբ. «մարդաորսը» լավ հանգրվան չի ունենալու»
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել:
«Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը:
Ավելին՝ խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղաթայական խեղաթյուրման թիրախը ես էի: Թերևս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակված չեն փորձաքննության արդյունքները:
2018թ.-ի սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին:
Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն:
Այս պահին նպատակահարմար չեմ համարում ավելին ասել, հետագայում այդ անհիմն մեղադրանքին և անօրինականություններին առավել մանրամասն անդրադառնալու առիթ կունենամ: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»,- նշել է նախկին պաշտոնյան:
Նմանատիպ նյութեր
682 դիտում
16:09 11-05-2015
Երեւանը Եվրոպայի կրթական պատմության կարեւոր հանգրվան է. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
589 դիտում
16:49 27-04-2024
Այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ, սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյան
556 դիտում
16:27 27-04-2024
Ողջունում եմ երեկ Տավուշի դիմադրական պայքարին միացած պայմանագրային զինծառայողների քայլը․ Սեֆիլյան
1114 դիտում
15:48 27-04-2024
Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան