slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Երեւանը Եվրոպայի կրթական պատմության կարեւոր հանգրվան է. Արմեն Աշոտյան
211652_close_icon

Երեւանը Եվրոպայի կրթական պատմության կարեւոր հանգրվան է. Արմեն Աշոտյան

views-count1015 դիտում article-date 16:09 11-05-2015
2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել է հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր: Բոլոնիայի քարտուղարության պաշտոնական ստանձնման արարողությունը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 27-30-ին, Երևանում, իսկ գործունեության պաշտոնական մեկնարկը սկսվել` 2012թ. հուլիսի 1-ին: 2015 թ. մայիսի 14-15-ին կայանալիք 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են ավելի քան 140 երկրներ ու կազմակերպություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ այդ իրադարձությունը չափազանց կարեւոր է մեր երկրի համար. «Երեւանը Եվրոպայի կրթական պատմության կարեւոր հանգրվան է, եւ այստեղ` առաջիկա ֆորումին կայացվող որոշումներն ազդելու են միլիոնավոր ուսանողների վրա»: Նշենք, որ ֆորումին կմասնակցեն Բոլոնիայի համաձայնագիրը ստորագրած մի շարք երկրների` այդ թվում` Ուկրաինայի, Մակեդոնիայի, Լատվիայի, Թուրքմենստանի ԿԳ նախարարները: Քարտուղարության ղեկավարությունը Երևանից ստանձնելու է հաջորդ հյուրընկալող երկիրը՝ Ֆրանսիան: Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում:

Նմանատիպ նյութեր