Տավուշի մարզի 15-ամյա բնակչուհին խորթ հորը մեղադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենալու համար, սակայն իր դեմ է մեղադրանք առաջադրվել
15-ամյա Ա..Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում խորթ հայրը` Հ. Խ-ը, տեղյակ լինելով, որ դեռևս իր 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: