3624 դիտում
23:08 07-09-2018
ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունները հայտարարում են «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը
ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունները հայտարարում են «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:
Ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, դասական երաժշտության և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը երաժշտության, կերպարվեստի, գրականության բնագավառներում, պատանիներին ճանաչել տալ ժամանակակից արվեստագետներին, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, լայնացնել արվեստի տվյալ ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները։
Մրցույթը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում երկու նախարարությունների հրավիրած մասնագիտական հանձնաժողովը կքննի հայտերը՝ առանձնացնելով ծրագրի նպատակներին առավել համապատասխանները: Այնուհետև առաջին փուլը հաղթահարած դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրին կարող են դիմել կերպարվեստի, երաժշտության և գրականության ոլորտները ներկայացնող արվեստագետներ:
Մրցույթի արդյունքում ընտրվելու է 50 նախագիծ, որոնց հեղինակները ուսումնական տարվա ընթացքում կայցելեն 30 դպրոց՝ ներկայացնելու իրենց վարպետաց դասերը:
Հավանության արժանացած նախագծերի իրականացման համար արվեստագետները կստանան 1 000 000 դրամ դրամաշնորհ: Ժամանակացույցը կազմելու են դիմումատուները՝ համաձայնեցնելով մշակույթի նախարարության հետ: Իսկ թե որ մարզի դպրոցներն է այցելելու արվեստագետը, որոշվելու է վիճակահանությամբ:
[b]Ովքե՞ր չեն կարող դիմել [/b]
Չեն դիտարկվի ծրագրով աջակցություն ստանալու համար ներկայացված հայտերը քննող հանձնաժողովի անդամների կամ նրանց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին), ինչպես նաև պետական կառույցներում ներգրավված անձանց դիմումները։
Ծրագրի մեթոդաբանությունը
Արվեստագետն ինքն է ընտրում իր նյութի մատուցման, կազմակերպման մեթոդները և տեխնիկան: Այն պետք է լինի հնարավորինս բազմակողմանի և ամբողջական ներկայացնի այն ոլորտը և նրա խնդիրները, որոնց վերաբերում է իր ծրագիրը: Նա ազատ է ինչպես իր, այնպես էլ այլ արվեստագետների գործեր ներկայացնելու հարցում: Ծրագիրը պետք է ներառի ինտերակտիվ (փոխներգործուն) և նորարարական մեթոդներ, ապահովի աշակերտների մասնակցությունը ուսումնական գործընթացում:
[b]Ինչպե՞ս դիմել [/b]
Հայտերն ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության կայքէջում («mincult.am») «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում: Հայտաձևը անհրաժեշտ է ուղարկել «[email protected]» էլեկտրոնային հասցեին:
Նախագծի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը
Հանդիպումներն անցկացվելու են դպրոցների դահլիճներում:
Յուրաքանչյուր այցի վերաբերյալ գրողը, նկարիչը կամ երաժիշտը պետք է ներկայացնի բովանդակային հաշվետվություն (շարադրանք, լուսանկարներ և այլ դիդակտիկ նյութեր):
Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, արվեստի նշված ուղղություններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի։ «Քո արվեստը դպրոցում» ծրագրին ներկայացված նախագծերը քննող հանձնաժողովը կարող է հարկ եղած դեպքում դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:
Խորհուրդը կիրականացնի ռիսկերի և համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, ժամկետները, արդյունավետությունը և այլ բաղադրիչներ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն տարվա սեպտեմբերի 27-ը: Դրամաշնորհային ծրագրի հաղթողների անունները կհրապարակվեն նախարարության կայքէջում:
Նմանատիպ նյութեր
15380 դիտում
18:25 16-08-2018
Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանն ազդարարեցին արվեստը դպրոցում հանրահռչակելու դրամաշնորհային ծրագրի մեկնարկը
2222 դիտում
14:15 23-02-2017
Երկարաձգվել է դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
757 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են