211652_close_icon
views-count2192 դիտում article-date 14:15 23-02-2017

Երկարաձգվել է դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, երկարաձգել է հունվարի 30-ին հայտարարված ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Հասարակական կազմակերպությունները հայտերը կարող են ներկայացնել մինչև մարտի 7-ը։ Հիշեցնենք, որ դրամաշնորհային մրցույթը հայտարարվել է հետևյալ անվանակարգերով. • Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում • Մերօրյա հերոսների փառաբանում • Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում • Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում • Հասարակական գիտակցության դինամիկ փոփոխության անհրաժեշտությունը կրթական համակարգի միջոցով • Երիտասարդության դերը պետական մտածողության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում • «Սոցիալական պետություն» սահմանումը և այդ ինստիտուտի զարգացումը նորանկախ Հայաստանում Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Մերօրյա հերոսների փառաբանում», «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» և «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում ներկայացված ծրագրերի բյուջեները չեն կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը: Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա: Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2017 թվականի մարտի 13-ը և ավարտի ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2017 թվականի հունվարի 30-ից մինչև 2017 թվականի մարտի 7-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22: Այլ մանրամասներ, հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր