Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։
Այդ պաշտոնում նշանակվել է Սոֆյա Նավասարդյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սոֆյա Նավասարդյանին նշանակել վարչապետի օգնական»,- ասված է վարչապետի որոշման մեջ։