Յոահիմ Լյով. Հիասթափված եմ Օզիլի մարդկային հատկանիշներից
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան, բունդեսթիմում կարիերան ավարտելու մասին հայտարարած Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ես սպասում էի, որ նա կզանգահարի ինձ և անձամբ կներկայացնի այն պատճառները, որոնք նրան դրդել են հեռանալ Գերմանիայի հավաքականից:
Այդ իսկ պատճառով ես հիասթափված եմ: Հիասթափված եմ նրա մարդկային հատկանիշներից: Մենք երկար տարիներ աշխատել ենք միասին:
Բայց եթե նրա վերադառնալու շանս հայտնվի, ես պատրաստ եմ նախաձեռնողականություն ցուցաբերել», ասել է Լյովը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի մեկնարկից առաջ Օզիլը լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչի համար խիստ քննադատության էր ենթարկվել Գերմանիայում: