211652_close_icon
views-count2874 դիտում article-date 21:14 06-09-2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Կորեայի դեսպանատան լիազոր նախարար, մշակութային գծով խորհրդական Կիմ Իլ Հվանգին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի դեսպանատան լիազոր նախարար, մշակութային գծով խորհրդական Կիմ Իլ Հվանգին (նստավայրը՝ Մոսկվա): Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը, այդ թվում նաև՝ հայկական կոխ և կորեական թաեքվոնդո ազգային մարզաձևերին առնչվող հարցեր: Քննարկվել են Սեուլում 2019 թվականին դեսպանատան կողմից նախատեսվող հայկական մշակույթի և սպորտի փառատոնի կազմակերպչական հարցեր: Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրին, նախարար Լևոն Վահրադյանի և իր անունից պատրաստակամություն է հայտնել սպորտի ոլորտում Հայաստանի և Կորեայի փոխգործակցությունն ավելի սերտացնելու, նոր և հետաքրքիր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Պարոն Հվանգը, նախքան հանդիպումը դիտելով հայ թաեքվոնդոյիստների մարզումները, նախարարի տեղակալին է փոխանցել իր գոհունակությունը՝ ընդգծելով հայ մարզիկների պատրաստվածությունը և մարզական վարպետության բարձր մակարդակը:

Նմանատիպ նյութեր