1033 դիտում
19:54 03-12-2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Նախարարը ողջունել է դեսպանին, մաղթել հաջողություններ և արդյունավետ համագործակցություն ու հույս հայտնել, որ պարոն Սաջադիի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը սպորտի և երիտասարդության ոլորտներում շարունակվելու է լինել արդյունավետ: «Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների պատմություն և մշակութային լուրջ ավանդույթներ ունեցող երկրներ են, որոնք պատմականորեն գոյատևել են կողք կողքի և համագործակցել բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Գ. Ղազարյանը և ավելացրել, որ ինքը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը շատ արդյունավետ է գնահատում նաև սպորտի զարգացման և երիտասարդության համար նախատեսված ծրագրերի իրականացման դաշտում:
««Դրա վառ ապացույցն է նաև 2007 թվականի օգոստոսի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ֆիզիկական դաստիարակության կազմակերպության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին« փոխըմբռնման հուշագիրը: Վստահ եմ, որ երկու երկրների գերատեսչությունների մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները հուշագրի նոր տարբերակի վրա այն դարձնելու են առավել արդյունավետ և կիրառելի սպորտի ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու համար»»,- նշել է նախարարը:
ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ անելու է առավելագույնը՝ իր պաշտոնավարման ընթացքում նույնպես երկու երկրների միջև համագործակցությունը թե՛ տնտեսական և թե՛ մարզամշակութային ոլորտներում փոխշահավետության բարձր մակարդակով ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
874 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին
649 դիտում
21:21 14-11-2024
էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ