Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կհեռանա վարչապետի պաշտոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլեւս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որեւէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից: Այս մասին, սեպտեմբերի 6-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստավորվում է եւ կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը Հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակադրակով որոշողը լինելու եք միայն դուք՝ ՀՀ քաղաքացիներդ: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը»,- ասել է Փաշինյանը:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=108&v=33D3TCW55sE]News.am[/url]-ի