Սաակաշվիլին կհեռանա Օդեսայի նահանգապետի պաշտոնից
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է հրաժարվել իր զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին, ինչպես հայտնում է Unian.net-ը, նա հայտնել է այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել։ Իմ ձեռքերը չեն իջնի ցած, և ես չեմ հոգնի, թող նրանք հույս չունենան և թող չմտածեն, որ կարող են ազատվել ինձանից»,-ասել է Սաակաշվիլին։
Մ. Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետի պաշտոնում է նշանակվել 2015 թվականի մայիսին։ Նշենք, որ այսօր, ավելի վաղ պաշտոնից հեռանալու մասին հայտնել է նաև Օդեսայի ոստիկանության պետ Գիորգի Լորտկիպանիձեն։