21391 դիտում
16:47 06-09-2018
Ադրբեջանը, որի հետ գտնվում ենք պատերազմի մեջ, վայելում է եղբայրական Թուրքիայի հատկապես Ֆինանսական և ռազմական աջակցությունը, ուստի ընկալելի է Նիկոլ Փաշինյանի հեռատեսությունը տեղական արդյունաբերության խթանման հարցում
Ֆեյսբուքյան օգտատեր Ֆիլիպ Ղազանչյանը [url=https://web.facebook.com/filip.kazanchyan]գրում [/url]է.
«Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված տնտեսական մոդելը ունեցավ բազմաթիվ արձագանքներ։
Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը պետք է մշակի այնպիսի տնտեսական մոդել, որը ավելի հեշտ կինտեգրվի աշխարատնտեսական պրոցեսներին ևՀՀ կառավարությանը կտա այնպիսի առավելություն, որ առաջ եկող սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար շատ ջանք չի պահանջվի։
Ըստ Նիկոլ Փաշինյանի տնտեսական մոդելի՝ լոկոմոտիվ պետք է հանդիսանա բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերության ոլորտը։
Սակայն հարկ է նշել, որ ռիսկերը բավականին շատ են, քանի որ նախ պետք է հասկանալ թէ կստացվի արդյոք բավական չափով արտահանում իրականացնել որքան դա արվում է հանքարդյունաբերության ոլորտում, որը մինչ այս համարվում է տնտեսական մոդելի շարժիչ ուժը:
Փոքր-ինչ անդրադառնանք վարչապետի ՀՀ տնտեսական առաջընթացի կառուցվածքին վերաբերվող մեկ այլ ճյուղի՝ թեթև արդյունաբերության, որը ներառում է տեքստիլը,կոշիկի արտադրությունը և ընդհանրական հայկական արտադրանքը։
Վարչապետը նշեց, որ այստեղ արդեն դրական շարժ է գրանցվել: Ընդգծելով շուկայի փոքր լինելու հանգամանքը՝ վարչապետը նշեց, որ հայկական արտադրությունը պետք է կենտրոնանա արտահանման վրա:
Տեղեկացրեց նաև, որ թե՛ ինքը, թե՛ կառավարությունը աջակցում են տեղական արտադյունաբերությանը և ընգծեց, որ կկիրառվի մեղմ վարչարարություն միկրոբիզնեսի և արտադրանք թողարկող ընկերությունների նկատմամբ:Վերլուծելով կհասկանանք տեղական արտադրանքի և տեղական արդյունաբերության խթանման կարևորությունը թե՛տնտեսական և թե՛ քաղաքական առումով՝չմոռանալով, որ տեքստիլի ներկրման մի զգալի հատված իրականացվում է հարևան Թուրքիայից, որի հետ ունեցած սուր հարաբերությունները մեզ համար գաղնիք չեն։
Չմոռանանք նաև Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, որոնց հարաբերությունները եղբայրական են.։ Ադրբեջանը, որի հետ գտնվում ենք պատերազմի մեջ, վայելում է եղբայրական Թուրքիայի հատկապես Ֆինանսական և ռազմական աջակցությունը: Ուստի կարծում եմ ընկալելի է Նիկոլ Փաշինյանի հեռատեսությունը տեղական արդյունաբերության խթանման հարցում:
Միաժամանակ զուգահեռներ անցկացնենք երկու օր առաջ տեղի ունեցած առևտրի կենտրոնների աշխատակիցների բողոքի ակցիաներին,որոնք որ մասնավորապես վերաբերվում էին մաքսազերծման գների կրկնապատկմանը: Առևտրականների խոսքով որոշումը ՊԵԿ աշխատակազմը ընդունել է հենց տեղական արդյունաբերությանը խթանելու նպատակով,որպեսզի խրախուսվի տեղական արտադրանքը:
Հատկանշական է ընգծել, որ ակցիան կրում էր բացառապես խաղաղ բնույթ, չնայած նրան, որ նույն ակցիայի մասնակիցները նախկինում բոյկոտում էին նախորդ իշխանությունների օրոք կատարված կտրուկ փոփոխությունների դեմ,այս ամենը կրկին փաստում է ժողովրդաիշխանության մասին:
Կիսում եմ նույն առևտրականների կարծիքը, որ խնդիրը կլուծվի համընդհանուր համաձայնությամբ,և որ կոնսենսուսը կգոհացնի թե՛ տեղական արտադրողին, թե՛ ներկրողին:Հատկապես կարևոր է, որ ընթացքի մեջ է հարկային համակարգի պարզեցման գործընթացը և այն, որ շուտով կունենանք հարկային օրենսգրքի փոփոխություններ և ըստ Նիկոլ Փաշինյանի՝ փոքր բիզնեսի համար (տարեկան 24 մլն շրջանառություն ունեցողների համար) չի կիրառվի շրջանառության հարկ, այլ կգործեն արտոնյալ պայմաններ:
Տնտեսության այս երկու կարևորագույն ճյուղերի համար մեծ դեր պետք է ունենան առաջնային թիրախ հանդիսացող երկրների շրջանակն ավելացնելը, ինչպես նաև հույժ կարևոր է նպաստավոր պայմաներ ստեղծել մանր եվ միջին բիզնեսի զարգացմանը զարկ տալուն և արտահանում իրականացնելուն։
Ֆիլիպ Ղազանչյան»։
Նմանատիպ նյութեր
6615 դիտում
14:42 02-09-2016
Միհրան Հարությունյան. Ես վայելում եմ ամենաթանկը` ժողովրդիս սերն ու աջակցությունը
1731 դիտում
15:16 09-06-2022
ԲՏԱ նախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են տիեզերական արդյունաբերության խթանման հեռանկարները
Այս բաժնից
685 դիտում
21:27 29-11-2024
Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը
892 դիտում
21:15 29-11-2024
Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ
1030 դիտում
21:03 29-11-2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար