211652_close_icon
views-count27364 դիտում article-date 19:06 05-09-2018

Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. փաստաբանի 2 ամսվա պայքարից հետո դատարանը ազատ արձակեց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30-ամյա կալանավորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեռևս այս տարվա հուլիս ամսին փաստաբան Լուսինե Զեյնալյանը դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի վերջիններս հնարավորություն տային, որպեսզի 30-ամյա կալանավոր Արթուր Օսիպյանը, ով 2009 թվականին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման և իր պատիժն էր կրում մի քանի կալանավայրերում, իր բուժումը ստանար համապատասխան բուժհաստատությունում: Ա. Օսիպյանը կալանավայրում ձեռք էր բերել ՄԻԱՎ-ՁԻԱՀ հիվանդություն, որը բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել էր 4-րդ կլինիկական փուլ: Այսօրվա դատական նիստի ժամանակ Քրեակատարողական հիմնարկի և գլխավոր դատախազության ներկայացուցիչները չեն առարկել Ա. Օսիպյանի ազատ արձակման դեմ, քանի որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է պատժի կրման հետ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Ա. Օսիպյանին: Փաստաբան Լ. Զեյնալյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2 ամիս է պայքարում է Ա. Օսիպյանին ազատ արձակելու համար, սակայն նախկինում դրական արդյունքների չի հասել: Դատարանը այսօրվա մոտ կես ժամ տևողությամբ նիստի ավարտին որոշում կայացրեց ազատ արձակել 30-ամյա Ա. Օսիպյանին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/21/1101342/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 21-ին արդեն մի քանի օր էր, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հոգատարության տակ կյանքի համար կենաց-մահու պայքար էր տալիս 30-ամյա Արթուր Օսիպյանը։ Վերջինս 2009 թվականին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման և իր պատիժն էր կրում մի քանի կալանավայրերում։ Արդեն կալանավայրերում նա ձեռք էր բերել ՄԻԱՎ-ՁԻԱՀ հիվանդություն, որը բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել էր 4-րդ կլինիկական փուլ։ Վերջին տարիներին նրա մոտ ծանր արտահայտված իմունային անբավարարություն էր ախտորոշվել, ինչպես նաև բժշկական հետազոտմամբ պարզվել էր, որ նրա մոտ կա կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարում՝ լիմբիկ էնցեֆալիտով և վերջույթների պոլիներոպաթիա։ 2016 թվականից նա հաշվառվել էր «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։ Ա. Օսիպյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Միջգերատեսչական հանձնաժողովը, ուսումնասիրելով բժշկական փորձաքննությունների արդյունքները, բժիշկների տված եզրակացությունները, որոշել է, որ Ա. Օսիպյանը ներառված է կառավարության սահմանված այն կարգում, որ նման հիվանդություններ ունեցողին օր առաջ պետք է ազատեն և նա իր բուժումը ստանա համապատասխան բուժհաստատություններում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է Ա. Օսիպյանի փաստաբան Լուսինե Զեյնալյանի դիմում-միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազության պատիժների կատարման վերահսկողության վարչության պետ Գրիգոր Պողոսյանը, չգիտես ինչու, բողոք է ներկայացրել Մ. Մարտիրոսյանի միջնորդության դեմ ու հիմա Օսիպյանը հնարավորություն չունի իր բուժումը անցկացնել համապատասխան բուժհաստատություններում, թեպետ նրա հարազատները արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ կալանավայրերում նրա բուժումը հնարավոր չի և դա շատ լավ է հասկանում մեծն դատախազը, ու հիվանդին կարծես, հնարավորություն չի տալիս իր բուժումը կանոնավոր ստանալ, ինչը ոտնձգություն է մարդասիրական սկզբունքներին»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի /
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր