211652_close_icon

ԱԽ քարտուղարը պաշտոնանկ կարվի․ «Հայոց աշխարհ»

views-count4671 դիտում article-date 09:59 05-09-2018
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում: Դրանք մինչ այս հիմնականում դրսևորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված սոցհարցերի նախարարի ձևական հրաժարականը: Բայց կարծես նոր կադրային տեղաշարժեր են սպասվում: Համենայն դեպս մեր ունեցած տեղեկություններով պաշտոնանկության է պատրաստվում նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ի սկզբանե ակնհայտ էր, որ նա չի համապատասխանում պաշտոնին և այս ընթացքում իրականում որևէ լուրջ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել, որևէ օգտակար աշխատանք չի իրականացրել: Մեր աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն այդ պաշտոնը խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, որն ակտիվորեն և ագրեսիվ դիրքավորմամբ սատարում է կառավարությանն ու վարչապետին թե՛ մամուլում, թե՛ ֆեյսբուքում, թե՛ հրապարակային այլ հարթակներում: Նրա հնարավոր նշանակման և Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության մասին շշուկներն արդեն իրարանցում են առաջացրել իշխանության, այսպես ասած «սորոսական» թևում, որն առանց այդ էլ օրերս մեծ հարված կրեց Արսեն Խառատյանի պաշտոնանկությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր