Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարիին կհեռացնեն իր զբաղեցրած պաշտոնից այն դեպքում, եթե «ներաձուրիները» պարտվեն «Միլան»-ի հետ կայանալիք դերբիում, հայտնում է Corriere dello Sport-ը:
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Մացցարիին «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել «Զենիթ»-ի նախկին մարզիչ Լուչիանո Սպալետին:
Ա Սերիայի ընթացիկ մրաշրջանում «Ինտեր»-ը 11 տուրից հետո մրաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-ր տեղը: