Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր՝ «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհվել է 8 մարդ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի քան 350 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ աղբյուրի՝ փողոցներում բազմաթիվ մեքենաներ կողաշրջվել են, իսկ ավտոմեքենաների աճուրդի ավտոկայանատեղիում էլ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է մոտ 100 մեքենա, մասամբ հեղեղվել է Օսակա նահանգի «Կանսայ» միջազգային օդանավակայանը: