Ճապոնիայում մոլեգնող «Նորու» թայֆունի հետևանքով կա 2 զոհ. 300 հազար բնակիչ տարհանվել է
Ճապոնիայում արդեն մի քանի օր մոլեգնող «Նորու» թայֆունի հետևանքով կա 2 զոհ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կագոսիմայի պրեֆեկտուրայում տարհանվել է ավելի քան 300 հազար բնակիչ:
Օդերևութաբանների տեղեկությունների համաձայն՝ նման թայֆուն լինում է 50 տարի մեկ:
Նշվում է, որ որոշ շրջաններում քամու արագությունը հասել է 30 մետրի վայրկյանում, իսկ օդանավակայններում հետաձգվել է մոտ 260 չվերթ: