Մանեն ճանաչվել է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացող
«Լիվերպուլի»կիսապաշտպան Սադիո Մանեն ճանաչվել է Անգլիայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն խաղացող՝ Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով:
Երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով սենեգալցին գերազանցել է Սերխիո Ագուերոյին, Բենջամեն Մենդիին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Նիկ Էթրիջին («Կարդիֆ»), Լուկաս Մոուրային («Տոտենհեմ») և Ռոբերտո Պերեյրային («Ուոթֆորդ»):
ԱՊԼ-ի մեկնարկային 4 խաղում Մանեն դարձել է 4 գոլի հեղինակ: